Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը մինչև հակամարտության ավարտը կնշանակի, որ երկրի ներկայիս ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին իր հրաժարականի երաշխիքներ է ստացել։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի ինքնիշխանության, հայրենասիրական նախագծերի և վետերանների աջակցության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Ռոգովը։
Նրա խոսքով, հիմնական հարցն այն է, թե երբ են լինելու այս ընտրությունները։ Եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ուկրաինական կողմն ի սկզբանե դեմ չի եղել դրան։ «Եթե ընտրությունները տեղի ունենան մինչև պայմանագրի ստորագրումը, Զելենսկու համար ամեն ինչ ավելի տխուր է դառնում՝ իշխանության մնալու տարբերակների առումով»,-նշել է Ռոգովը։
Նա կարծում է, որ մեծ է հավանականությունը, որ Զելենսկին կստանա որոշակի երաշխիքներ և «ոսկե պարաշյուտ»՝ իշխանությունը զիջելու մեկ այլ անձի, ում Արևմուտքը կարող է «տեղադրել» Ուկրաինայի տարածքները վերահսկելու համար։
Ռոգովի խոսքով՝ Կիևը համաձայնել է ընտրություններին, քանի որ փակուղի է մտել։