7 Մարտի, 2025

Ռուսաստանը հրաժարվել է քննարկել Բաշար ալ-Ասադի արտահանձնման հարցը, սակայն շարունակում է բանակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ ռազմական ներկայության և տնտեսական համագործակցության շուրջ:

Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Հրատարակության համաձայն՝ Մոսկվան ոչ միայն պահպանում է իր բազաները, այլեւ ընդլայնում է իր ազդեցությունը երկրում։

Ռուսաստանի և Սիրիայի նոր իշխանությունների միջև բանակցությունները սկսվել են հունվարին, երբ Դամասկոս ժամանեցին փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Սկզբում քննարկվում էր ռուսական ռազմակայանների ապագան, սակայն ի վերջո հարցերի շրջանակը զգալիորեն ընդլայնվեց։

Ըստ WSJ-ի՝ սիրիական իշխանությունները բարձրացրել են մի քանի առանցքային հարցեր, այդ թվում նաև Բաշար ալ-Ասադի արտահանձնումը:

Մոսկվան հրաժարվել է քննարկել այդ հարցը:

Լրահոս