Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան աջակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կալանավորների փոխադարձ ազատ արձակման մասին համաձայնագրին։ Այս մասին «X»-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների վերաբերյալ, ինչպես նաև երկար սպասված խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված նրանց հաստատակամ հավատարմությունը: ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ նախաձեռնություններին և հարաբերությունների կարգավորման գործընթացին երկու երկրների միջև»,- գրել է նա իր հրապարակման մեջ։
23