20 Սեպտեմբերի, 2023

Ֆրանսիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողություն սկսելը, այդ թվում բնակեցված տարածքների դեմ։ Այս մասին ասվում էբ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում:

«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակումից. այն հակասում է միջազգային հանրության ջանքերին հասնելու բանակցությունների միջոցով կարգավորման:

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և հարգել միջազգային իրավունքը։

Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել: Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի ուժեղ պատասխան տրվի այս անընդունելի հարձակմանը», – ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս