21 Սեպտեմբերի, 2023

Ոչ մի րոպե մի մոռացեք, ես ասել եմ, որ այս գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է, սա նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Այն, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար է հաստատված, դա չի նշանակում, որ այդ նպատակներն այլևս այն մարդկանց օրակարգում չեն, ովքեր դրանք բերել էին օրակարգ»,-ասել է նա։

Փաշինյանի խոսքերով, Արցախում հաստատված հրադադարի պայմանների քննարկմանը, բանակցություններին Հայաստանի Հանրապետությունը որևէ մասնակցություն չի ունեցել․ «Մենք այդ թղթի պայմանների քննարկման կողմ չենք եղել, տեղյակ ենք եղել գործընթացներից»,-ասել է նա։

kotayk

Լրահոս