«Փաստինֆո»․ 2020թ․ դեկտեմբեր ամսին հուշագրի հիման վրա հայկական զորքերի հետքաշման և փաստացի առանց հանրաքվեի՝ ՀՀ սուվերեն տարածք հանդիսացող մի շարք բարձունքներ, Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը, Շուռնուխ և Որոտան գյուղերի մի հատվածը հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո հանձնելու գործողությունները իրավապահ մարմինները շարունակում են պարտակել՝ այդպիսով վտանգելով երկրի սահմանադրական կարգը։
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել էինք տրամադրել նաև հուշագրի օրինակը։
ՀՀ ՊՆ-ից մերժել էին տեղեկատվության տրամադրումը՝ պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ ։
2025թ. հունվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում «Փաստինֆո»-ն կրկին բարձրացրել էր նույն հարցը՝ Սուրեն Պապիկյանին խնդրելով մեկնաբանել, թե ինչու է հանրությունից առ այս պահը թաքցվում հուշագիրը, որով 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել մի շարք բարձունքներից եւ որ թվականի քարտեզն է դրվել այդ հուշագրի հիմքում։
Պապիկյանի արձագանքն առավել քան տարօրինակ էր. «Ես առիթ ունեցել եմ ասել, որ այդ փաստաթութը չի վերաբերում իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, բայց միևնույն ժամանակ, դուք խոսում եք մի փաստաթղթի մասին, որը հրապարակված է։ Այսինքն, այն փաստաթուղթը, որին հղում եք կատ
Ավելին՝ սկզբնաղբյուրում։