22 Մարտի, 2025

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է Դամասկոսին հանձնել Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին, ով ներկայումս գտնվում է Ռուսաստանում:

Այս մասին հայտնել են աղբյուրները Al Arabiya հեռուստաալիքին։

Մարտի 20-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Պուտինը ուղերձ է հղել Ալ-Շարաային, որում նա նշել է, որ աջակցում է Սիրիայում իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին՝ նոր կառավարության կողմնակիցների և Ասադին աջակցող ալավիների միջև բախումների ֆոնին:

Լրահոս