22 Մարտի, 2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմաօդային ուժերի 47 ինքնաթիռներ մոտեցել են Թայվանին, հայտնում են կղզու զինված ուժերը։

«47 ինքնաթիռներից 41-ը հատել է միջին գիծը և մտել Թայվանի հյուսիսային, հարավ-արևմտյան և արևելյան հակաօդային պաշտպանության գոտիներ», — ասվում է Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչությունում ավելացրել են, որ կղզու մոտ գրանցվել են նաև յոթ չինական ռազմական նավեր։ Թայվանին նրանց մոտենալու մասին տեղեկությունը ստացվել է գիշերը:

Ավելի վաղ Թայվանի զինվորականները կղզու մոտ հայտնաբերել են 59 չինական ինքնաթիռ։

Լրահոս