29 Նոյեմբերի, 2023

Ցեղասպանության հանցակից եռյակը (Նիկոլ  Փաշինյան, Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան)  Ալիևի  հետ համատեղ ջանքերով արցախահայերին ցեղասպանելուց, Արցախը հայաթափելուց հետո լծվել են Արցախի էջը փակելու գործին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ դավաճան եռյակի` Արցախի էջը փակ է, Արցախի պետական ինստիտուտների պահպանումը՝ սպառնալիք ՀՀ անվտանգության համար։ Սա, իհարկե,  Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետն է, որ Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները։

Հանցագործ եռյակն  ուղիղ ասում է`  Թուրքիայի և Ադրբեջանի գործոնն  այլևս չպետք է դիտարկել իբրև սպառնալիք ՀՀ անվտանգությանը, պետք է գտնել խաղաղ համակեցության բանաձև։

Հիշեցնեմ` ընդամենը մեկ տարի առաջ գրեթե նույն բանաձևով Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կարգավորել արցախահայերի հարցը:

Վերջին 100 տարվա մեջ թուրքերը երկու անգամ մեզ՝ հայերիս, մեր սեփական հայրենիքում ենթարկել են ցեղասպանության։ Ընդ որում, եթե 1915 թվականին չունեինք պետականություն, 2020 թվականին ունեինք  զույգ հայկական պետություն։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանության փաստերն աշխարհին ներկայացնելու, նրա հետագա ագրեսիան կանխելու փոխարեն, թրքահպատակ եռյակը, թշնամիների գործողությունները արդարացնելով, նրանց հրավիրում է Հայաստան։

ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը:

Հ.Գ. Շատ է խոսվում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին: Իրականում` Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է»։

kotayk

Լրահոս