22 Մարտի, 2025

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան X սոցցանցի իր էջում հայտնել է ուրբաթ օրը բողոքի ակցիայի 97 մասնակիցների ձերբակալության մասին, փոխանցում է Gazeta-ն:

Ինչպես նշել է Երլիկայան, թուրք ոստիկանները «համբերություն եւ ողջամտություն» են ցուցաբերել։

«Ոստիկանները թույլ չեն տվել անձանց, որոնք մեր սիրելի երկրի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնում են սադրանքներով և վանդալիզմով, իրականացնել իրենց գործողությունները։ Նրանք, ովքեր փորձում են ահաբեկել փողոցներն իրենց կոչերով, երբեք չեն հասնի իրենց նպատակներին։ Այսօրվա ցույցերում թիվ 2911 օրենքը խախտելու համար՝ հանրային գույքը վնասելու համար, ձերբակալվել է 97 կասկածյալ», — գրել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը։

 

 

Լրահոս