6 Դեկտեմբերի, 2023

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին:

Բարձրագույն դատական խորհուրդը հիշյալ դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր 3 անձի Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 68-ը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանում ներկայացրեց երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները  նելով, որ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Սերգեյ Մարաբյան կողմ 68, Ռուբիկ Մխիթարյան կողմ 0, Մանվել Շահվերդյան կողմ 0:

Լրահոս