Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը։
Ըստ նախարարի այս թիվը բացարձակ ռեկորդ է։
Հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում նախագծով ներկայացված «սփյուռքահայ զբոսաշրջիկ» արտահայտությունը և «սփյուռքահայ զբոսաշրջիկ»-ն ինչով է տարբերվում ՀՀ այցելող այլ զբոսաշրջիկից։
Քերոբյանը հետևյալ կերպ պարզաբանեց․
«Այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, որ կարելի է չտարանջատել «սփյուռքահայ զբոսաշրջիկ»-ին այլ զբոսաշրջիկից։ Բայց բոլորս գիտենք, որ սփյուռքահայ զբոսաշրջիկներին շատ ավելի հեշտ է համոզել գալ իրենց պատմական հայրենիքը, քան ոչ հայ զբոսաշրջիկներին»։