Պարզվել է, որ ամուսինները 2020-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում զբաղվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, ինչի համար ստեղծել են «Շուկա» անվամբ հարթակը և իրականացրել դրա կառավարումը։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 1989թ․ծնված Մ․ Ս․–ի և 1997թ․ ծնված Ա․ Հ․–ի նկատմամբ։ Նրանք կալանավորվել են: