29 Նոյեմբերի, 2023

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Toyota Hiace և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով  1 հոգի, ով շտապօգնության բուժքույրն է եղել, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ճշտվում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

kotayk

Լրահոս