30 Սեպտեմբերի, 2023

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել

·Արարատի մարզում գտնվող 6 անշարժ, 1 շարժական գույք, ինչպես նաև մեկ տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը 298 մլն 479 հազար դրամ.

·7 մլն 946 հազար 531 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

·56 մլն 56 հազար 970 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Լրահոս