Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտի մոտ երթևեկությունը կսահմանափակվի Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման կապակցությամբ։
Մարտի 23-ին ժամը 14:00-ից փակ կլինեն Ծերեթելի պողոտան, ինչպես նաև Ցաբաձե, Մայակովսկի, Կիպիանիի և Մետրևելի փողոցները: Վարորդները կկարողանան երթևեկել Թևդորե Մգվդելի, Աբասթումանի, Ցինամձգվրիշվիլիի փողոցներով, Թամար թագուհու պողոտայով և Քուրդիանի, Իամանիձե և Լեբանիձե փողոցներով:
Հիշեցնենք՝ Վրաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Բ դիվիզիոնի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում: Թբիլիսիում կայանալիք պատասխան խաղը կսկսվի ժամը 18: 00-ին:
94