27 Փետրվարի, 2025

Էդգար Թորոսյանը նշանակվել է «Ալաշկերտ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Էդգար Թորոսյանը (ՈւԵՖԱ-ի մարզչական PRO արտոնագիր) 2023 թվականին գլխավորել է «Շիրակ», 2022-ին և 2018-ին Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբները։

Մասնագետը 2024 թվականի հուլիսից «Ալաշկերտ» ՖԱ-ի մարզչական շտաբում է և զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։

 

Լրահոս