22 Մարտի, 2025

Մարտի 22-ին սպանություն է տեղ ունեցել Արմավիրի մարզում: Tert.am-ի տեղեկություններով սպանվել է 36-ամյա երիտասարդ:

ՆԳՆ-ից Tert.am-ին տեղեկացրեցին, որ մարտի 22-ին, ժամը 02.08-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել մի տղամարդու։

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և ՀՈԳՎ Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտվել է։

Ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, մարտի 22-ին ժ.01.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Tert.am-ի տեղեկություններով գազալցակայանը պատկանում է Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին:

Լրահոս