Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկամսյա ազգային արտակարգ դրություն է հայտարարել երկրում էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնում է Expreso-ն։
Երկրի ղեկավարի հրամանագրում նշվում է, որ այս որոշման նպատակն է երաշխավորել շարունակական էլեկտրաէներգիայի հանրային սպասարկումը։ Հրամանագիրը նաև պարտավորեցնում է մոբիլիզացնել իրավապահ և ռազմական ուժերը ապահովելու կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը։
Ապրիլի 5-ին հաղորդվեց, որ Էկվադորի ոստիկանությունը բռնի ուժով մտել է Կիտոյում Մեքսիկայի դեսպանատուն և ձերբակալել այնտեղ թաքնված երկրի նախկին փոխնախագահ Խորխե Գլաս Էսպինելին, ով քաղաքական ապաստան էր ստացել Մեխիկոյի կողմից։
15