21 Նոյեմբերի, 2023

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա – Գլինկայի փողոցի խաչմերուկում:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու մանրամասնում, որ Խորենացու փողոցից Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ ու աջ և «ուղիղ ու ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ և «միայն ձախ ուղղություններով:

«Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվի գծանշում»,-նշում են քաղաապետարանից։

kotayk

Լրահոս