22 Մարտի, 2025

Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 62-ամյա Խաժակ Գ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 22-ամյա Միշա Խ․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Լրահոս