17 Փետրվարի, 2025

Քրիս Ջենները վաճառում է նորովի թարմացված հայտնի առանձնատունը։ Նրա շուկայական արժեքը հասնում է 13.5-13.9 միլիոնի, եթե ցանկանում են գնել ամբողջ կահույքով։ «Տունը ոչ միայն փոփ-մշակույթի պատմության բնութագիրն է», — ասաց Թոմեր Ֆրիդմանը՝ Christie’s International Real Estate Southern California-ից, ով այն հրապարակել է ուրբաթ օրը։

«Այն նաև բացառիկ ձևավորված տուն է։» Հայտարարությունը առաջին անգամ հրապարակվել է The New York Times-ում։ Ջենները գնել է առանձնատունը 2010-ին, իր նախկին ամուսնու՝ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Բրյուս Ջենների հետ (այժմ հայտնի որպես Քեթլին Ջեններ) 4 միլլիոնով։

8860 քառակուսի ոտնաչափ տարածքով առանձնատունը կառուցվել է 1998-ին, այն ունի 6 ննջասենյակ և 8 լոգարան։

2007-2021 թվականներին նկարահանված և Ամերիկայի՝ ամենաերկար տևողություն ունեցող շոուներից մեկը Միջերկածովյան ոճով կառուցված տունը դարձրել է շատ հայտնի և կենտրոնական տեղ։

Լրահոս