20 Ապրիլի, 2024

Այսօր արդեն Հայաստանն իր ինքնիշխանության ընկալմամբ միջազգային մակադրակով ընկալման էական փոփոխություն է եղել: Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը:

«Եթե դուք նկատեցիք, երեկ արդեն «Մեծ յոթնյակի» երկրները հայտարարություն տարածեցին, որտեղ ըստ էության, պաշտպանում էին այն սկզբունքը, որը մենք հիմա փորձում ենք կյանքի կոչել»,-ասաց նա:

Անդրադառնալով Տավուշում ռուսական հենակետերի առկայությանը` Փաշինյանն ասաց, որ դրանք դուրս են բերվելու մարզից։

«Ռուսական հենակետերը այդտեղ հայտնվել են մի իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է եւ դա պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման: Սահմանը խաղաղության նշան է և դա նշանակելու է ու, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը»,-ասաց նա:

kotayk

Լրահոս