Բրիտանական իշխանությունները պատրաստ են ցամաքային ու օդային ուժեր ուղարկել, որոնք կապահովեն Ուկրաինա խաղաղությունը հակամարտության կարգավորման շրջանակներում։
Այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վաշինգտոնում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես հստակ գիտեմ, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ուղարկել ցամաքային զորքեր և ինքնաթիռներ՝ աջակցելու խաղաղության գործարքին։ Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների հետ միասին»,-ասված է նրա հայտարարության մեջ։
77