8 Դեկտեմբերի, 2016

Այսօր ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Գորիս ավտոճանապարհին Գորիս քաղաքի մոտակայքում, դեռևս չճշտված հանգամանքներում վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը: Գորիսի մեր աղբյուրները հայտնեցին, որ վթարը եղել է քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծառայողական մեքենան գլորվել է ձորը, վարորդն ու մեկ ուղևոր մահացել են: Վիգեն Սարգսյանը մեքենայի մեջ չի եղել:

Ավելի ուշ կապ հաստատեցինք ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը և նշեց, որ մանրամասների մասին ավելի ուշ կտեղեկացնի, նախնական ոչինչ չի ցանկանում ասել, քանի որ դրանք խիստ նախնական են: «Ողբերգություն է տեղի ունեցել, վատ բան է տեղի ունեցել, այդ պատճառով խնդրում եմ մի քիչ սպասել: Սկզբում եղան հրապարկումներ այն մասին, որ ճանապարհը մաքուր է եղել, որևէ խնդիր չի եղել, բայց դեպքի վայրից լուսանկարները որ տեսնում ենք, ճանապարհը ամբողջովին սառցակալված է, այսինքն նախնական տեղեկությունների վրա հիմնվելը ճիշտ չի»:

Այն հարցին իսկ որտեղ էր այդ ժամանակ Պնախարարը, Ալթունյանը պատասխանեց, որ քիչ ավելի ուշ խոսենք:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս