27 Սեպտեմբերի, 2023
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարել է, որ 1968 թվականին ծնված Ռուբեն Վարդանյանը «ապօրինի մուտք է գործել երկիր և աշխատել որպես ԼՂՀ պետնախարար»

Նշվում է, որ նա ձերբակալվել է Լաչինի անցակետում Ադրբեջանից Հայաստան մեկնելիս։

Վարդանյանը Բաքու է տեղափոխվել Պետական ​​սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ։

«Նրան բերման են ենթարկել և ուղարկել համապատասխան պետական ​​մարմիններ համապատասխան որոշում կայացնելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև:

«Այսօր առավոտյան ամուսինս բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:

 

 

Լրահոս