21 Հունիսի, 2024

Factor.am-ը գրել է.

Կառավարության պահուստային ֆոնդից 51 մլն 392 հազար դրամ հատկացվեց Արդարադատության նախարարությանը։ Գումարը նախատեսված է ԴԱՀԿ պետի նախկին տեղակալ Արմեն Հարությունյանին վճարվելիք փոխհատուցման համար։ Արմեն Հարությունյանը 2019 թվականին է ազատվել պաշտոնից։ Այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ռուստամ Բադասյանը։ Հատկացված գումարից 38 մլն 196 հազար դրամը նախկին պաշտոնյայի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվելիք հատուցում է միջին աշխատավարձի չափով, իսկ մնացած մասը հարկերը և այլ վճարներ։ Ստացվում է Ռուստամ Բադասյանի որոշմամբ Արմեն Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ որոշման հետևանքերը կրում են ՀՀ քաղաքացիները իրենց հարկերից վճարելով խոշոր չափի գումար։

Լրահոս