Մատյանը պատկանել է նվիրատու ընտանիքի նախապապ Հակոբ քահանա Բոյաջյանին, որը եղել է զինվորյալ հոգևորական Այնթափում: Սարաֆյանների Հայոց ցեղասպանությունից փրկված նախնիները Ոսկանյան Աստվածաշունչը փոխանցել են սերնդե սերունդ, և նվիրական մասունքը հանգրվանել է Մատենադարանում:
Մատենադարանի արխիվում է պահվում Այնթափ քաղաքի 1920թ. պաշտպանությանը մասնակցած Հակոբ քահանայի լուսանկարը` ձեռքին սուր և զենք: