22 Մարտի, 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ընդամենը հինգ տարի առաջ մենք հպարտությամբ իշխում էինք Մռավի լեռներից մինչև Ջրականի հարթավայր ընկած լայնածավալ տարածքներում, Վարդենիսը, Ջերմուկը, Գորիսը, Կապանը խորը թիկունք էին, Դադիվանքը, Ամարասը, Գանձասարն ու Ծիծեռնավանքը հայահունչ պատարագների կենտրոն, իսկ Ստեփանակերտը՝ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից հետո Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքը։

Այժմ՝ թուլամորթաբար և փոքրոգորեն դեգրադացվելով, տենդագին կերպով քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին չգիտես, թե ինչպես իրականացվող ինչ-որ «սահմանազատման գործընթացում»։

Իսկ ամենասարսափելին այն է, որ սա ներկայացվում է, իբրև թե, մեր բնականոն վիճակ, ինքնիշխանության ամրապնդում և այլ նման ցնորաբանություններ»։

Լրահոս