18 Փետրվարի, 2025

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր է հայրենիքի դավաճանության մասին հոդվածը վերադարձնել քրեական օրենսգիրք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Մեր որոշմամբ՝ Ազգային շարժման կողմից ժամանակին հանված պետական ​​դավաճանության մասին հոդվածը կավելացվի Վրաստանի Քրեական օրենսգրքում, իսկ ավելի ճիշտ՝ կվերականգնվի», — ասել է Մդինարաձեն խորհրդարանական մեծամասնության նիստին հաջորդած ճեպազրույցում։

 

Լրահոս