11 Դեկտեմբերի, 2023

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ի պատասխան լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանն առ այն, թե  Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է ձեռք բերել «Զվարթնոց» օդանավակայանը։

«Ի պատասխան լրատվամիջոցներում տարածված կեղծ տեղեկատվության, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է ձեռք բերել «Զվարթնոց» օդանավակայանը հայտնում եմ, որ թե՛ Խաչատուր Սուքիասյանը, եւ թե՛ նրա ընտանիքը չեն պատրաստվում գնել այն։

Սա հերթական կեղծիքն ու զրպարտությունն է Սուքիասյան ընտանիքի հասցեին»,- գրել է նա և կոչ արել հերքել ուրը, հակառակ դեպքում կդիմեն դատարան։

Լրահոս