1 Մարտի, 2024

Առնվազն 14 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Այս մասին հայտնում է նահանգի ոստիկանությունը։

Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 01.30-ի սահմաններում, երբ մի խումբ գյուղացիներ կրոնական միջոցառմանը մասնակցելուց հետո տուն էին վերադառնում։

Մադհյա Պրադեշի գլխավոր նախարար Մոհան Յադավը հայտարարել է զոհերի ընտանիքներին 400 հազար ռուփիի (4,8 հազար դոլար) փոխհատուցման մասին։

Լրահոս