Արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի այլ պաշտոնյաներ։
Զելենսկին «շատ խորհրդանշական» է անվանել Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան շենքի բացումը։ Նախագահն ընդգծել է, որ արարողությանը ներկա են Ղրիմի թաթարական սփյուռքի ներկայացուցիչներ։
Իր ելույթի ժամանակ Զելենսկին ասել է, որ այսօր հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք կքննարկեն ռուսական գերությունից ուկրաինացիների վերադարձը, պարենային անվտանգությունը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։