27 Մայիսի, 2023

Հիսուներկուամյա ռուս զբոսաշրջիկը մայիսի 27-ի վաղ առավոտյան խեղդվել է ծովում Թաիլանդի Պհուկետ կղզու Պատոնգ լողափի մոտ կնոջ աչքի առաջ, որն ափին է եղել և չի կարողացել օգնել նրան:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Phuket News-ը։

Լրատվամիջոցը գրում է, որ դեռ հայտնի չէ տղամարդու մահվան պահին լողափի տարածքում ջրափրկարարներ եղել են, թե ոչ, սակայն վաղ առավոտյան և լողալու համար եղանակային անբարենպաստ պայմաններում հնարավոր է, որ տեղում փրկարարներ չլինեին:

 

Լրահոս