Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է օրինապաշտ օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են ստանալ երկրի քաղաքացիություն: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ օտարերկրացիները ռուսական անձնագրեր ստանալու ժամանակ պետք է պահպանեն որոշակի կանոններ։ Ինչպես ասել է ՌԴ նախագահը, այս գործընթացի իրավական կարգավորումը կա։
«Մենք միայն կողջունենք այլ երկրների բոլոր օրինապաշտ քաղաքացիներին, ովքեր ցանկանում են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, ապրել այստեղ, աշխատել, իրենց ճակատագիրը, իրենց երեխաների ճակատագիրը կապել մեր երկրի հետ»,- հավելել է Պուտինը։
7