26 Մարտի, 2025

ՀՀ–ում կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծը խորհրդարանը մերժեց։

Կողմ քվեարկեց 32 պատգամավոր, դեմ` 58, ձեռնպահ` 1։

Հայաստանում միջին կենսաթոշակը 2025 թվականին, ըստ աշխատանքի նախարարության հաշվարկների, կազմում է ավելի քան 49 հազար դրամ, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվում է 75,8 հազար դրամ։

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում եւ ամրագրել, որ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝

1) Նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի ամսական արժեքից,

2) Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի ամսական արժեքից:
Գործող իշխանությունների համար ընդդիմության ներկայացրած օրինագիծն ընդունելի չէ։

Լրահոս