Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ահազանգ է ստացվել, որ Սուրենավան բնակավարում տուն է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները Աբովյան փողոցի թիվ 67 տնից դուրս են բերել 2 հաշմանդամ քաղաքացիների՝ հենց կրակների միջից:
Գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են պատուհանից մտնել ներս և անօգնական 2 քաղաքացուն դուրս բերել, ապա պայքարել են կրակի տարածման դեմ:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է տանիքից մոտ 80 քմ հատված և դրսում եղած ամբողջ գույքը:
Կայքի հետ զրույցում գյուղացիներն ասել են, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, այդ 2 քաղաքացիներն էլ ունեն հաշմանդամության կարգ, մեկի 2 ոտքերը անդամահատված են, և ուզում են հավատալ, որ մարզպետարանը և Վեդի խոշորացված համայնքի ղեկավարն օգնության ձեռք կմեկնեն այս ընտանիքին: