26 Մարտի, 2025
Անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից ենթարկվում եմ շատ լուրջ ճնշումների։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Իմ հեռախոսը քննիչը վերցրեց, եթե պետական անվտանգության հետ կապված որևէ խնդրին առնչվող ինչ-որ բան կհայտնաբերեն իմ գրպանից, անկողնուց, էլ չգիտեմ՝ իմ որտեղից, ես խնդիր չունեմ, ես OK եմ, բայց եթե իմ հեռախոսը վերցնում են ու կարդում իմ ու որևէ մեկի՝ տղամարդ, թե կին, անձնական նամակագրությունը ու սպառնում են, թե «կտանք Ձեր կնոջը, կտանք Ձեր տղաներին, կհրապարակենք»․․․ հիմա ե՞ս եմ ավելի անբարոյական, թե՞ դա անողները։ Եթե ես իմանայի, որ իմ նախկին գործընկերներին այնպիսի վիճակի մեջ կդնեմ, որ իրենք այդքան կիջնեն, որ կկարդան իմ անձնական նամակագրությունն ու ինձ անբարոյական կասեն, ես, առանց վարչապետի խնդրանքի, մանդատից կհրաժարվեի»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

Լրահոս