ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժվար թե Սաուդյան Արաբիայում հանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն առաջարկել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2025 թվականի մայիսին նրա Մերձավոր Արևելք կատարած այցից անմիջապես հետո:
«Ես կհանդիպեմ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ծրագրվա՞ծ է իր հանդիպումը ՌԴ ղեկավարի հետ։
Այն հարցին, թե արդյոք Սաուդյան Արաբիայում հանդիպում տեղի կունենա, նա ասել է. «Հնարավոր է, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ: Կարծում եմ, որ մենք նրանց հետ շուտով կհանդիպենք», — ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-ից 16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա, Քաթար և ԱՄԷ։
58