26 Մարտի, 2025

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանրամասներ պատմեց Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից, որին մասնակցել են նաև իր տղաներն ու ՔՊ-ից հեռացված մյուս պատգամավորը՝ Հակոբ Ասլանյանը։ «Պարոն Սիմոնյանը հարց տվեց, թե ոնց դուրս գանք այս վիճակից, ես էլ ասացի, որ ԱԱԾ-ի ներկայացուցիչը նստած է, իմ հեռախոսը, փաստաթղթերը ձեր մոտ են, դրեք հրապարակեք, իմ տղաներին ցույց տվեք 2-3 դրվագ, որ ես ինֆորմացիայի արտահոսք եմ արել խմբակցության նիստերից, ես մանդատս դնեմ, դիմումս գրեմ, հեռանամ։ Չարվեց»,-ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Աղազարյանն էլի է խնդրանքով դիմել, որը վերաբերել է «ամենասարսափելի դրվագին»։ «Իմ ու մի տղայի նամակագրությունն է, դրեք, թող իմ տղաները կարդան, եթե իմ տղաները կասեն, որ իրենք այդ նամակագրության հետևանքով գլուխ կախելու պատճառ կարող են ունենալ, դիմումս գրեմ, տուն էլ չգնամ, գնամ Կիևյան մոստ, ո՛չ էն արվեց, ո՛չ՝ էն»,- պատմեց Աղազարյանը։

Նա նաև խնդրել է, որ լրագրողների մոտ էլ ցույց տան, թե ինչ արտահոսք է եղել, ինչը կրկին չի արվել։

 

Լրահոս