29 Մարտի, 2025

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հրաժարվել է խոսել Իտալիայի նախկին վարչապետ Մասիմո դ’Ալեմայի հետ, ով եկել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքով։ Այս մասին հայտնում է La Repubblica թերթը։

Ըստ թերթի՝ Զելենսկին զրուցել է դ’Ալեմայի հետ «Բալկանյան նախաձեռնության» շրջանակում։ Իտալացի քաղաքական գործչի խոսքով՝ ուկրաինացի առաջնորդն իրեն խնդրել է զրուցել Բրազիլիայի ղեկավարի և ՉԺՀ-ի նախագահի հետ։

«Նա ինձ հստակ ասաց, որ իր երկիրը վտանգի տակ է, քանի որ «ամերիկացիները վաղ թե ուշ կհեռանան, իսկ եվրոպացիներն անհուսալի են», — ասել է ինքը՝ Իտալիայի նախկին վարչապետը։

Ի վերջո, իտալացին ժամանել է Բրազիլիա, բայց դա Սիլվան քիչ էր մնում նրան վռնդեր՝ ասելով, որ «Ուկրաինան ամերիկյան խնդիր է»,- դժգոհել է դ’Ալեման:

 

Լրահոս