Հարյուրավոր էջեր գաղտնի ռազմական փաստաթղթեր են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի Նյուքասլ քաղաքի փողոցներից մեկում, հայտնում է BBC-ն։
Ըստ տեղեկությունների՝ մի անցորդ նկատել է թղթերի կույտ, որը թափվել է աղբի տոպրակից։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ միջադեպը հետաքննվում է հրատապ կարգով:
Նրանք հաստատել են, որ հայտնաբերված թղթերը հանձնվել են գերատեսչության ներկայացուցիչներին, սակայն հավելյալ տեղեկություն չեն տրամադրել։
Ինչպես հաղորդում է BBC-ն, փաստաթղթերը կարող են վերաբերել Հյուսիսային Յորքշիրում գտնվող բրիտանական ցամաքային զորքերի ամենամեծ բազայի` Քաթերիկ Գարիսոնի աշխատանքին:
69