Ակտիվիստ Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի է Մելիք-Ադամյան փողոցի ծառերի սպանդի վերաբերյալ այսօրվա հանրային դժգոհությունը։ Որտե՞ղ էիք անցած տարի, երբ բարձրաձայնեցի, որ այդ ծառերը պլանավորել են կտրել։ Այդ ժամանակ նույն այսօրվա «մտահոգ» մարդիկ լուռ էին։ Կոչ արեցի հավաքվել, քայլեր ձեռնարկել, որպեսզի այս վանդալիզմը կանխենք, բայց ընդամենը 15 մարդ եկավ։ 15 հոգով ո՞նց էինք կանգնեցնելու այս ծրագիրը։
Երբ ծառերը արդեն քոքահան են անում, նոր սկսում եք դժգոհել, բողոքել, պոստեր գրել։ Ի՞նչ եք փորձում ապացուցել՝ որ մտահո՞գ եք Երևանի կանաչ տարածքներով, թե՞ պարզապես ձեր անգործությունն եք արդարացնում։ Իրականում ձեր լռությամբ ու անգործությամբ դուք պարզապես լեգիտիմացնում եք այս ծառասպանդը։
Իսկ իշխանությունը շատ պարզ, օբյեկտիվ ու տրամաբանական բան է ասում․ «Եթե մենք վատ բան ենք անում, թող հանրությունը ոտքի կանգնի ու պահանջի։ Եթե մարդ դուրս չի գալիս, ուրեմն լավ բան ենք անում»»։