29 Մարտի, 2025

Էջմիածնի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսինը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արամ Միրզոյանը իր գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքով հարցաքննվել է Քննչական կոմիտեում։

«Հրապարակ»-ի՝ իրավապահ մարմինների աղբյուրը պատմում է, որ հարցաքննության ժամանակ քննիչը փորձել է առգրավել Արամ Միրզոյանի հեռախոսը, վերջինս վախից խփել է այն գետնին ու կոտրել: Սակայն քննիչը հեռախոսը կոտրված վիճակում առգրավել է։

«Արամիկ Միրզոյանին 2 օր առաջ քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության, երբ նրա բջջային հեռախոսը քննիչը փորձել է առգրավել, քանի որ սպանության և թմրանյութի վերաբերյալ կարևոր տեղեկատվության կար հեռախոսի մեջ, Արամիկը քննիչի սենյակում վերջին այֆոնը տվել է գետնին, ջարդել, որ հետքերը կորի»,-պատմել է  լրատվամիջոցի աղբյուրը։

Ավելի վաղ Արամ Միրզոյանին պատկանող գազալցակայանում իրավապահները խուզարկություն են իրականացրել եւ ռազմամթերք ու թմրանյութ հայտնաբերել: Սա այն նույն գազալցակայանն է, որտեղ օրեր առաջ սպանվել է 35-ամյա Արթուր Պարոնյանը: Սպանության մեջ կասկածվողը քաղաքապետի ամուսնու մտերիմ ընկեր Կարեն Ադամյանն է, մականունը՝ «Ճապ»:

Ըստ «Հրապարակ»-ի՝ նա շատ մտերիմ է քաղաքապետի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ,  չի բացառվում, որ վեճի և սպանության հիմքում էլ քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» կա։ «Ճապն ու Արամիկն իրար հալալ են պրիզնատ գալիս, ու էս թեման շատ շուտվա բազառ ա։ Ճապը գողական ա գնում, բայց զակոննի գող չի, նախկինում էլ ա աչքի ընկել նմանատիպ պատմություններով»,- լրատվամիջոցին ասել է Վաղարշապատի բնակիչներից մեկը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս