29 Մարտի, 2025

Newspress.am-ին է դիմել քաղաքացի, որը մոտեցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչութան Մալաթիայի բաժին՝ նույնակամացման քարտ ստանալու համար։

Մեզ հետ զրույցում քաղաքացին նշեց, որ նույնականացման քարտի համար նախատեսված 3000 դրամ պետական վճարը իր վրա թանկ է նստել։ Այսինքն՝ 3000 դրամի փոխարեն նա վճարել է 4000 դրամ։

Բանն այն է, որ անձնագրայինի տվյալ բաժանունքում տերմինալը չի աշխատել: Համենայնդեպս, բաժանմունքի աշխատակիցներն ասել են, թե՝ չի աշխատում,թեև քաղաքացիները լուրջ կասկածներունեն, որ այն պարզապես միացված չի եղել:

Անձնագրայինի աշխատակիցները հանգիստ պատասխանել են, թե՝ դե տեխնիկա է, կարող է նաև փչանալ և քաղաքացիներին ուղորդել են մոտակա բանկ, որը անձնագրայինից գտնվելէ մոտ 800 մետր հեռավորության  վրա և դրան հասնելու համար  պահանջվել է 6-7 րոպե:

Բայց սա չարյաց փոքրագույնն  է. բանկում 3000 դրամ վճարման համար պահանջվել է 1000 դրամ միջնորդավճար:

«Հարցնում եմ՝ ինչո՞ւ 1000 դրամ, քանի որ սովորոաբար միջնորդավճարները չեն գերազանցում 400 դրամը, բանկի աշխակակիցը պատասխանում է, թե՝ կարգն է այդպես: Չեմ հասկանաում, եթե միջնորդավճարի սահմանված չափ կա՝ 3000 դրամի համար 1000 դրամ միջնորդավճար վերցնելու կարգը  ո՞րն է»,- ասաց մեզ դիմած քաղաքացին:

Վերջինս նույնականացման քարտի համար դիմել էր ընտանիքի անդամներից մեկի հետ, և փաստացի, երկուսով վճարել էին 2000 դրամ:

«էն որ ասում են՝ հատիկ առ հատիկ, հիմա սա է՝  1000 առ 1000 պիտի քերեն շարքային հասարակ քաղաքացուց։ Սա է այս իշխանությունների գործելաոճը»,-վրդովված ասած քաղաքացին:

2

Լրահոս