29 Մարտի, 2025

ԱՄՆ-ն այլևս անվճար օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային: Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ճեպազրույցում, հայտնում են լրատվամիջոցները։

«Մենք պարտքեր չենք ընդունի, ինձ համար դրանք պարզ բաներ են, համենայն դեպս, երբ խոսքը վերաբերում է անցյալին, եթե նկատի ունեն ինչ-որ նոր աջակցության փաթեթներ, ապա ԱՄՆ-ը հավանաբար կարող է որոշակի պայմաններ դնել՝ հասկանալով, որ այս թիմը մեզ համար անվճար ոչինչ չի անի»,- ասել է Զելենսկին:

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան պարտք չի ճանաչի 2022 թվականից ի վեր Վաշինգտոնից տրամադրվող ռազմական օգնությունը, որը ԱՄՆ-ն պահանջում է օգտակար հանածոների վերաբերյալ նոր համաձայնագրում։

«European Pravda» թերթը, վկայակոչելով իր մոտ եղած փաստաթղթի պատճենը, հայտնում է, որ այդ գումարը կարող է գերազանցել 120 միլիարդ դոլարը։

Լրահոս