Մենք որպես քաղաքական մարմին հնարավորություն ենք տալիս վարույթ իրականացնելու և որևէ կերպ չենք ուզում խոչընդոտել փաստական հանգամանքերի առկայության դեպքում իրավապահ մարմինների գործողություններին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու գործընթացին։
Նա վստահեցրեց, թե՝ որևէ քաղաքական հետապնդում չկա։
«Դրվագները, որոնք հարուցվել են քրեական վարույթում, եղել են այն ժամանակ, երբ ընդհանրապես որևէ խոսակցություն չկար, որ Հովիկ Աղազարյանը «Հրապարակ» օրաթերթին Սուրենավան անվան տակ գրած իր հեռախոսում պետական անվտանգության վերաբերյալ գաղտնիքներ էր փոխանցում։
Այս պատմություններն իրար հետ կապ չունեն, անցնում են իրավական գործընթացով, կլսենք միջնորդությունները, հարցերի պատասխանները՝ դատախազից, կկայացնենք որոշում»,-ասաց նա։