Հայաստանի Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները («Հայաստան» եւ «Պատիվ ունեմ) որոշել են չմասնակցել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը:
Փոխարենը նրանք կմասնակցեն ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը դիմել է ԱԺ-ին՝ միջնորդելով, որ խորհրդարանն այս երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տա:
Հարցերը կքննարկվեն ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի քննարկումից հետո:
110