«Քանի որ վերջերս էշը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով դարձավ որպես քաղաքական տերմինաբանություն, այսպես ասենք՝ Ադրբեջանում և Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից այդ էշին ասում են՝ էշ մի սատկի, գարուն կգա, Վաշինգտոնում էշը պահանջարկը չունի, Մոսկվայում էլ տրամադրությունից կախված ասում են՝ կամ իշակ կամ օսլիկ։ Սա է Հայաստանի վիճակը»,-ասաց Աշոտյանը։
Նա ապրիլի 24-ը ամոթ խայտառակ վիճակ որակեց։
«Ամոթի Ապրիլի 24-րդ էր և միջազգային ճանաչման, և մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և հոգեբանական իրավիճակի առումով։ Խայտառակ վիճակ էր»,-ասաց Աշոտյանը։
Նա նշեց, որ Եվրամիության որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի ցավակցել Հայաստանին, մինչդեռ ԵՄ 17 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ԵՄ հանձնակատարն այսօր գնում է Բաքու։
«Ավելի տխմար օր գտնել և գնալ Բաքու՝ դժվար էր պատկերացնել»,- ասաց Աշոտյանը։