Եվրոպան պետք է զգուշությամբ մոտենա Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցին, քանի որ նման քայլը Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել՝ որպես սպառնալիք։ Այս մասին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
«Այստեղ մենք պետք է զգույշ լինենք։ Սա Ռուսաստանի կողմից ավելի շուտ կարող է ընկալվել՝ որպես սպառնալիք»,- նշել է նա։
Ըստ FT-ի՝ Իտալիայի վարչապետը թերահավատորեն է վերաբերվում Ուկրաինա եվրոպական «անվտանգության ուժեր» ուղարկելու Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջարկին։
Փոխարենը Մելոնին հանդես է գալիս Ուկրաինայի վրա ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի փոխադարձ պաշտպանության դրույթի երկարաձգման օգտին՝ փաստացի չընդունելով Կիևին Հյուսիսատլանտյան դաշինքում:
78